Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. Արցախում ռուս խաղաղապահների թիվը պետք է ավելացնել, իսկ լիազորությունները՝ ընդլայնել

Հունիս 03,2022 11:36

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը պետք է ավելացնել, իսկ նրանց լիազորությունները՝ ընդլայնել: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

«Մենք կարծում ենք, որ ռուսական զորամիավորման թիվն անհրաժեշտ է ավելացնել, ինչպես նաև ընդլայնել դրա լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը: Որպես դրա հիմնավորում Բեգլարյանը բերել է այն փաստը, որ պատերազմից հետո շփման գիծը Ղարաբաղում ավելացել է մոտ 2.5 անգամ:

Նա նաև նշել է, որ ռուս խաղաղապահները պետք է Լեռնային Ղարաբաղում մնան անժամկետ, իսկ այս պահին նրանց ներկայությունը, հատկապես, անհրաժեշտ է:

«Մենք կարծում ենք, որ խաղաղապահ զորամիավորումն այստեղ պետք է մնա անժամկետ, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ», – ասել է նա:

Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի հետ բանակցությունների այն հստակ սկզբունքների վրա, որոնք առաջարկել են միջազգային միջնորդները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում:

«Երբ որ հակամարտությունը կարգավորվի, Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա մնալու հարցը, նրանք կարող են անհրաժեշտությունից ելնելով և կախված իրավիճակից՝ մնալ այստեղ՝ որպես անվտանգության երաշխավոր: Բայց այս պահին կա Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու սուր անհրաժեշտություն», – ասել է Բեգլարյանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930