Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի կենտրոնում սպանվել է հայազգի գործարար, որը հետախուզման մեջ էր գտնվում Հայաստանում

Հունիս 03,2022 11:03

Հունիսի 2-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկի պողոտայում, 1960թ. ծնված Հովհաննես Կամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա Հովհաննես Կամարյանն է, նա հետախուզում էր Հայաստանի ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանության նախապատրաստում)», – ասել է գործակալության աղբյուրը:

Սպանության առիթով հարուցվել է քրեական գործ:

Տելեգրամյան «Բազա» ալիքը հրապարակել է սպանության կադրերը՝ տեսանկարահանող սարքերից: Դրանում երևում է, որ զինված տղամարդը Կամարյանի վրա կրակել է մեջքից և գլխից: Սպանությունը տեղի է ունեցել «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ:

Ըստ նույն ալիքի՝ Կամարյանը Հայաստանում 10 տարի հետախուզման մեջ է: Որոշ տվյալներով՝ նա 500 հազար դոլարի դիմաց պատվիրել էր «օրենքով գող» Ռաֆիկ Մադոյանի սպանությունը: Սպանությունը հաջողվել էր կանխել, իսկ Կամարյանը փախել էր Հայաստանից:

Ռուսաստանում նա կառավարում էր փոքրիկ խորհրդատվական բիզնես, սակայն նրա հիմնական ակտիվները գրանցված էին հարազատների հաշիվների վրա:

Նշվում է, որ սպանության պահին Կամարյանին ուղեկցել էր 22-ամյա Եկատերինա Պոպովան:

Առավոտյան ժամը 4-ի սահմաններում ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին, որը պարզվել է 24 ամյա Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանն է:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930