Լրահոս
Օրվա լրահոսը

Իրազեկման լավագույն աղբյուրը լրատվամիջոցներն են, որոնց հետ նախարարը որեւէ շփում չի պահում. «Հրապարակ»

Հունիս 03,2022 10:47

Կառավարության երեկվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զեկուցեց մի նախագիծ, որով 400 մլն դրամ է հատկացվելու երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարանային ապահովման աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի համար, որն ունի երեք բաղադրիչ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի զեկույցից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց դժգոհել, թե հանրությունը պատշաճ իրազեկված չէ իրենց ծրագրերից, եւ պետք է մարզերով, համայնքներով իրազեկում իրականացնել։

Իրազեկման լավագույն աղբյուրը լրատվամիջոցներն են, որոնց հետ Փաշինյանի մտքերին ծափահարող նախարարը որեւէ կոնտակտ չի պահում։

Կառավարության նիստից հետո, օրինակ, չի եղել մի դեպք, որ Նարեկ Մկրտչյանն իջնի գլխավոր մուտքով ու ճեպազրույց ունենա ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ներկայացնի իրենց ծրագրերն ու պատասխանի լրագրողների հարցերին։ Մինչդեռ նա, լինելով հասարակության համար ամենակարեւոր գերատեսչություններից մեկի ղեկավարը, զրո կապ է պահում պետություն-հասարակություն կապն ապահովող թիվ մեկ ինստիտուտի՝ ԶԼՄ-ների հետ։ Ընդամենը մեկ անգամ մամուլի ասուլիս է հրավիրել, ու վերջ, մի անգամ էլ ԱԺ-ում փախեփախ անելով՝ լրագրողների մի երկու հարցի է զոռով պատասխանել։ Այս իմաստով՝ լավ կլինի, որ նրան այս պաշտոնին նշանակած Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ իր նշանակած նախարարի վրա մուննաթ գա եւ հորդորի՝ մեկ-մեկ գոնե լրագրողների հետ շփվել․ ի վերջո, մեր բոլոր հարցերը չէ, որ «Արցախը հանձնելու» մասին են լինում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930