Տիրանայում ծանրամարտի Եվրոպայի առաջնության չորրորդ մրցումային օրը այնքան էլ հաջող չդասավորվեց Հայաստանի մարզիկների համար: Երեկ վերջինը մրցահարթակ մտավ կանանց 76 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:
Պոկում վարժությունում նա 104 կիլոգրամով դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, սակայն անհաջողության մատնվեց հրումում: Տաթեւը սկզբում չբարձրացրեց 119 կիլոգրամը, որից հետո ծանրաձողի քաշը բարձրացրեց մեկ կիլոգրամով՝ 120 կգ: Սակայն մնացած երկու մոտեցումները անհաջող ստացվեցին ու մեր մարզուհին զրո ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ