Լրահոս
Օրվա լրահոսը

«Վա՞տ են աշխատել, թե՞ նրանց՝ քաղաքական դեմք լինելն է պատճառը». ռեկտորը վրեժխնդիր է լինո՞ւմ. «Ժողովուրդ»

Հունիս 03,2022 10:28

2021-ից սկսած, երբ Խաչատուր Ղազեյանը նախ որպես Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց, ապա ռեկտոր ընտրվեց, ակադեմիայում իրավիճակ է փոխվել: Նախորդ տարի՝ 2021-ին, մի շարք դասախոսների հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է: Նրանք հիմնականում քաղաքական դեմքեր են՝ դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը եւ այլք: Պատգամավոր Արթուր Խաչատրյանին առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու են տեղեկացրել, որ ակադեմիայում այլևս չի դասավանդում:

ՊԿԱ ռեկտոր Ղազեյանը վերոնշյալ անձանց դասախոսական աշխատանքից ազատելը «ծառայությունների մատուցման» պայմանագրի ժամկետը լրանալով է բացատրում:

«Վա՞տ են աշխատել, թե՞ նրանց քաղաքական դեմք լինելն է պատճառը, որ հրաժարվել եք համագործակցել»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան՝ Ղազեյանը շեշտեց, որ նման հարցերին ռեկտորը չի խառնվում: «Դա ամբիոնի գործն է, ամբիոնն է որոշում, «կուրացիա» անում:

Ինչ վերաբերում է ակադեմիայում տիրող մթնոլորտին, ապա այստեղի հնաբնակները զարմացած են, թե ինչպես կարող էր Խաչատուր Ղազեյանը, որ ուսման վարձերի ստացականներն էր հավաքում ու լսարանային հարցերը կարգավորում, միանգամից ռեկտորի պաշտոնը զբաղեցնել, կամ ինչպես ստացվեց, որ ուսումնական գծով պրոռեկտոր նշանակվեց թեկնածուական չպաշտպանած Էդգար Առաքելյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930