«Ազատություն». Ռուսաստանի իշխանությունները արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ռուսալեզու էջը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսկոմսվոբոդա» նախագիծը, որը գործունեություն է ծավալում թվային իրավունքների պաշտպանության ոլորտում։
Աղբյուրի համաձայն, «Ազատության» ռուսալեզու կայքէջը արգելափակել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային գործակալությունը` «Ռոսկոմնադզորը»` Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով։ Արգելափակման պատճառների մասին ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը որևէ պարզաբանում չեն ներկայացրել։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր «Ռոսկոմնադզորը» արգելափակել է տասնյակ լրատվամիջոցների կայքէջեր, ինչպես նաև Թվիթերը, ֆեյսբուքը, Ինստագրամը։
Մարտին, արձագանքելով անկախ լրատվության աղբյուրները փակելու Մոսկվայի գործելակերպին, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը հայտարարել է, թե Պուտինը «ռուսներին կերակրում է ուկրաինական պատերազմի իրական ծավալների և գնի մասին ստերով»:
Կարդացեք նաև
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: