Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում
Հունիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն:
Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ունեն հազարամյակների ընդհանուր պատմության և քաղաքակրթական ընդհանրություններ, որոնք էլ ամուր հիմք են հանդիսանում հայ-վրացական հարաբերությունների համար: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ և Վրաստանի միջև առկա են բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի մասին վկայում են ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները:
Իր խոսքում նախարարի տեղակալը նաև նշել է, որ 30-ամյակը լավ առիթ է անցած ուղին ամփոփելու և նորանոր նվաճումներով համալրելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար, որոնք ուղղված են լինելու Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
ՀՀ ԱԳՆ