«Իրականում թշնամուն, միջազգային հանրություն կոչվածին ինչ-որ բան են ասել, որը ոչ մեկ շան տեղ չի դրել, բայց իրենք, միևնույն է, շարունակել են գործընթացի մեջ մնալ։ Սա ևս մեկ վկայություն է, որ այս ապազգային, թուրքամետ վարչակարգի անգամ ամենափոքր փորձերը՝ քիչ թե շատ, կամ թվացյալ, ՀՀ-ում նպաստ բերելու, ոչ մեկ բանի տեղ չի դնում»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կողմից անցկացվող քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։
Նա պարզաբանել էր, թե ինչու էին Ադրբեջանին առաջարկել զորքերը հայելային հետքաշել։
Ըստ Էդգար Էլբակյանի՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացներում ՌԴ-ն կողքից միջնանվագ պահողի կարգավիճակում է։ Իսկ այն հայտարարություններով, որով տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներ ողջունում են ՀՀ-ի քայլերը, բխում են նրանց շահերից․ քանի որ դա ըստ Էդգար Էլբակյանի՝ դա արվում է հանուն նրանց մեծ աշխարհաքաղաքական շահերի՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դիրքերի ուժեղացում և ռուսական դիրքերի թուլացում։
Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը մտահոգված է, որ սահմանագծման հարցով հայկական հանձնաժողովն անդամների թվով ադրբեջանական հանձնաժողովի կեսի չափ է։ Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի արդարացումներին՝ ասաց․ «Ինքը խնդիր չի տեսնում, մենք այդ խնդիրը տեսնում ենք։ Ադրբեջանի հանձնաժողովում ներգրավված են նաև այն համայնքների ղեկավարները, որոնք ունեն սահման ՀՀ-ի հետ։ Իսկ մեր դեպքում՝ոչ։ Հայաստանի կողմից այդ հանձնաժողովում չի ներառված քարտեզագրման մասնագետ, իսկ ադրբեջանական կողմում ներառված են։ Սա խոսում է այն մասին, որ որքան ադրբեջանական կողմը այդ գործընթացին լուրջ է վերաբերվում բոլոր մակարդակներում, նույն ժամանակ որքան անլուրջ է մոտենում հայկական կողմը։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տրամադրված է կոշտ ու փաստարկված պնդել իր դիրքորոշումը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ