Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից 11-ամյա տղան տեղում մահացել է. shamshyan.com

Հունիս 02,2022 22:35

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխա  է պայթել և անհրաժեշտ է շտապ շտապօգնություն ուղարկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու». 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով ականը պայթել է, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ  Մոսիկյանի գլխավորությամբ, տեղում հայտնաբերել են երեխայի մասնատված մարմինը, որից հետո այն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930