Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 365 (174+191) կգ արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Սակայն Կարապետյանը պոկում վարժությունում, այնուամենայնիվ, նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Այս քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Վարդան Մանուկյանը, պոկեց 160 կգ, սակայն հրումում երեք անգամ ձախողեց պատվիրված 200 կգ նախնական քաշը եւ զրո ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ