Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի մոտ 10 մասնակիցներ ցույց են անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ բողոքելով սոցիալական վճարների և հաշմանդամության կարգի տրամադրումից: Այս մասին հայտնում է Turan-ը:
Մասնավորապես, ցուցարարները պահանջել են, որպեսզի իրենց ընդունի նախարար Սահիլ Բաբաևը և լուծի իրենց խնդիրները: Մերժում ստանալով՝ ցուցարարները ներխուժել են նախարարության ընդունարան, որտեղ անկարգություններ են առաջ եկել:
Նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ վետերանների բողոքը կապված է եղել հաշմանդամության կարգը գնահատելու հետ:
«Յուրաքանչյուր դիմում գրանցվել է և կուսումնասիրվի, արդյունքների հիման վրա միջոցներ կձեռնարկվեն»,- ասել են նախարարությունից:
Կարդացեք նաև
Նախարարության նույն աղբյուրն ասել է, որ որոշ ցուցարարներ «ընդունարանում հակաիրավական գործողություններ են արել, կոտրել են համակարգչային սարքավորումները, մուտքի դուռը, վնասել են պետական գույքը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ