«Մարդիկ հասկանում են ով է Իշխան Սաղաթելյանը, ովքեր են հանրապետականները ու դաշնակները»․ այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Պատգամավորի խոսքով խորհրդարանական ընդդիմադիրները նույնիսկ երեխաներին են օգտագործում իրենց նպատակներին հասնելու համար․ «նույնիսկ որակում չեմ կարող տալ, թե երեկվա տեղի ունեցածը երեխաների մասնակցությամբ ինչ անունով կարելի է որակել»։
Ինչ վերաբերվում է ընդդիմադիրների կառավարության 3րդ մասնաշենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցին, պատգամավորը նշեց․ «Եթե 5 հոգի հայտնվում են կառավարության շենքում, ինչ են պատկերացնում, իրենց հետ ինչպես պետք է վարվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։