Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ իշխանական քաղաքական անդամներից մեկի՝ Մելիքսեթ Պողոսյանի որդին, որը հետախուզման մեջ է սպանության փորձի, ապօրինի զենքի հետ կապված, հիմա կալանքի տակ չէ, բայց ինչու է այնպես լինում, որ երբ ընդդիմության ցույցերին ոստիկանի են հրում, այդ գործերով կալանքի տակ են առնում: Այվազյանը պատասխանեց, որ մեկ փոքրիկ փաստը կարող է փոխել գործի ընթացքը. «Ցանկացած իրավիճակում պետք է անհատական նայենք, թե ինչու չկալանավորվեց սա, չկալանավորվեց նա: ՔԿ-ի համար նշանակություն չունի՝ իշխանակա՞ն է, թե՞ չէ»:
Հարցին՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կրակոցներ արձակեց Ամիրյան փողոցում, մարդ վիրավորվեց, չկալանավորվեց, հիմա Սյունիքի նախկին մարզպետի որդուն եք բռնել՝ Այվազյանը պատասխանեց. «Ձեզ հայտնի չէ՞ որեւէ դեպք, որ ոչ իշխանավորի ազգականը միջնորդություն ներկայացնի ու կալանքից ազատ արձակվի: Ես ձեզ կներկայացնեմ կոնկրետ դեպքեր»:
Հարցին՝ Սաշիկ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի տղաներին ինչի՞ համար է ՔԿ-ն կալանավորել՝ Այվազյանը պատասխանեց. «Խնդրում եմ, անհատական գործերից տեղեկություն մի հարցրեք, որովհետեւ ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: ՀՀ-ում ամեն օր քննիչները կալանքի միջնորդություններ են ներկայացնում դատարաններ ու չենք կարող ամբողջ տեղեկատվությանը տիրապետել»: Դիտարկմանը, որ աղմկահարույց գործեր են դրանք՝ նա պատասխանեց. «Այսօր աղմկահարույց դեպքեր ցավոք շատ ունենք՝ հանրաճանաչ անձանցով պայմանավորած: Դուք տալիս եք անուններ, որոնք միգուցե ձեր համար ընդգծված կարեւոր մարդիկ են,մեզ համար քրգործը քրգործ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հա հա հա
Այո, եւ ՀՀ կը նշանակէ Հոլանտայի Հանրաթագաւորութիւն, չէի՞ք գիտեր։