Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ասել՝ հարգելիներս, ես ժողովրդի հետ եմ, բայց ես չեմ գտնում, որ դուք ժողովրդի հետ եք». Կարեն Անդրեասյանը՝ ընդդիմադիրներին

Հունիս 02,2022 18:33

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմադիրների անհնազանդության գործողություններին:

Հարցրեցինք՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս պատգամավորական մանդատ ունեցողներին մտնել նախարարությունների շենք անարգել: Նա պատասխանեց. «Զանգվածային անկարգություն կազմակերպել որեւէ տեղ ու ասել՝ մեզ թույլ չե՞ն տալիս: Շատ ուրախ կլինեմ, եթե ընդդիմադիր պատգամավորները գան հանդիպման: Բայց եթե խոսում ենք ընդդիմադիր ակցիայի մասին, որի արդյունքը լինում է վախեցնելով, դուռը ջարդելով ներս մտնելուն, դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք, հուսով եմ, կպաշտպանեն մեր պետական կառույցները»: Ճշտեցինք՝ 2018-ին որ պետական կառույցներ էին մտնում, դուռ ջարդում, դա իրավապահ համակարգի բացթողո՞ւմն է՝ Անդրեասյանը պատասխանեց. «Միգուցե, որովհետեւ ցանկացած պետական կառույցում, եթե հրավիրված չեն կամ չունեն ժամադրություն, մտնում են ու չեն ստանում հակազդեցություն, իմ կարծիքով դա սխալ է: Եթե ես լինեի արդարադատության նախարար, կասեի, որ ակցիայի մասնակիցները չպիտի որեւէ ձեւով ճնշելով ոստիկանությանը մտնեն որեւէ շենք»:

Հարցին՝ ընդդիմադիրները ուզում են նախարարներից ստանալ իրենց հարցի պատասխանը, դուք խուսափո՞ւմ եք հանդիպել՝ նա պատասխանեց, որ ոչ. «Ես տեսա, որ նախարարներից ուզում են հարցնել՝ դուք մեր ու ժողովրդի հետ եք, թե՞ մեր դեմ եք: Ուզում եմ ասել՝ հարգելիներս, ես ժողովրդի հետ եմ, բայց ես չեմ գտնում, որ դուք ժողովրդի հետ եք, որովհետեւ ժողովուրդը իր կոնկրետ կամքը արտահատել է 2021-ին: Այն, որ դուք ունեք մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար աջակից, դա դեռ չի նշանակում, որ դուք ժողովուրդն եք ու մենք էլ ժողովրդի դեմ ենք: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, այսպես պարզունակացնել Արցախի հարցը ու փողոցում հայրենասիրական պահանջներ դնել, որ մենք բոլորս ասենք՝ Արցախի կարգավիճակը հենց հիմա ինչպիսին պիտի լինի, ինձ թվում է արցախցիները այնքան իմաստուն են, որ կհասկանան՝ արցախասիրությունը այսպիսին չի: Արցախը ու Հայաստանը սիրողը չի ստիպի կառավարության անդամին անել այնպիսի հայտարարություն, որ իբր դեմ է ժողովրդական ցանկություններին, բայց կվտանգի երկրի ու նաեւ Արցախի անվտանգությունը»:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Անդրեասյանն ասաց, որ բացառությամբ մի քանի դեպքերի, ոստիկանությունը գործում է փայլուն, համաչափ ու իրավաչափ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930