Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումների ընթացքում պարեկային ծառայության կարգախմբերն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում։
Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ շրջանավարտների ծնողներին հորդորելով տրանսպորտային միջոցները չվստահել երեխաներին։
Պարեկային ծառայողները հետևողական են լինելու և յուրաքանչյուր ապօրինության արագ արձագանքելու են։
ՀՀ ոստիկանություն