Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մեքենան ուզում են էլեկտրական լինի. կառավարության կուլիսներում քննարկում են ծառայողական մեքենաները փոխելու հարցը

Հունիս 02,2022 17:37

Այսօր ԱԺ-ում 2021-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ կառավարության կուլիսներում բյուջետային քննարկումների ժամանակ խոսել են էլեկտրական մեքենաների գնման մասին. «Սպասարկման առումով բավականին մատչելի են դրանք: Այսօր համաշխարհային տենդենցը գիտեք, մենք սահմանել ենք քվոտաներ էլեկտրական մեքենաների ներմուծման, մաքսատուրքեր չեն գանձվում, կոչ կանեմ այդ քվոտաները լրացնել ու կառավարությունն էլ կփորձի քվոտաների մեջ տեղավորվել: 900 մեքենաների գերակշիռ մեծամասնություն արդեն հնամաշ է ու փոփոխման ենթակա ու այս պարագայում մեզ պետք է ոչ միայն օպտիմալացում, այլեւ հնարավոր փոփոխության դեպքում այնպիսի տարբերակների հասնենք, որոնք թույլ կտան մեզ լուրջ խնայողություններ ունենալ»:

Արայիկ Հարությունյան

Նիստից հետո Aravot.am-ը հետաքրքրվեց՝ վարչապետի աշխատակազմը 12 ծառայողական մեքենա ունի եւ 40 մեքենա հաշվեկշռում կա, ինչո՞ւ չեք գնում ծառայողական մեքենաների կրճատման ճանապարհով՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այս տարի կրճատվել է, չեմ կարող ասել քանիսը, բայց 10-15%-ը առնվազն կրճատվել է»:

Հարցրեցինք՝ նախկինում ձեզ տեսնում էինք մետրոյում, Փաշինյանին՝ հեծանիվով գործի գնալիս, հիմա ինչո՞ւ մետրոյից չեք օգտվում՝ նա պատասխանեց. «Ես նստում եմ մետրո: Շաբաթ-կիրակի հերթապահեք՝ կտեսնեք»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ինքնաթիռ գնելու պլաններ կա՞ն, որովհետեւ բյուջեի նախորդ քննարկումների ժամանակ այդ մասին ակնարկներ էին հնչում՝ նա պատասխանեց, որ ոչ, նման պլաններ չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930