«Յուրաքանչյուր շաբաթօրյակ, ծառատունկ, նույնիսկ համայնքային տարածքներում բոլոր ծառատունկերը դիտարկվում են որպես 10 միլիոն ծառ նախաձեռնության շրջանակներում»։
«Ա1+»-ի հետ հարցազրույցում ասում է Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը՝ հավելով, որ ծառատունկերին պարբերաբար մասնակցում են նաև հասարակական կազմակերպություններն ու Անտառային կոմիտեն՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի միջոցով։
«Այս տարի մայիսի 7-ին համապետական ծառատունկ իրականացվեց՝ նախարարություններ, գերատեսչություններ, դպրոցականներ։ Այս տարի գարնանը 45-50 հազար ծառ է տնկվել»,-նշում է Արուսյակ Սիրադեղյանը և հավելում, որ անցած տարեվերջի տվյալներով, ամբողջ Հայաստանի տարածքում մոտ 1 միլիոն ծառ է տնկվել։
Սիրադեղյանի խոսքով՝ 10 միլիոն ծառ տնկելու գաղափարը մեկ տարվա իրականացվող նախագիծ չի, նրա խոսքով՝ դա գործընթաց է, որը քայլ-առ քայլ պետք է իրականացվի։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: