Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի մեդալակիր բռնցքամարտիկները՝ իրենց մրցելույթների մասին

Հունիս 02,2022 17:33

Արթուր Բազեյան: Եվրոպայի արծաթե մեդալակիր. «Մեծ պատիվ էր, որ մենք մեր երկրի ներսում արեցինք հնարավորը, որպեսզի լավ հանդես գանք, մեր հայրենիքի պատիվը բարձր պահենք: Շատ կարեւոր էր մեր հայրենակիցների ջերմ աջակցությունը, ինչը մեզ ավելի էր ուժ տալիս: Հիշողությանս մեջ ավելի շատ տպավորվել է թուրք բռնցքամարտիկի հետ մենամարտը: Ես շատ լավ էի տրամադրված ու վստահ էի, որ հաղթելու եմ: Պատասխանատվությունը մեծ էր: Ու հաղթեցի:

Ես ուզում էի դահլիճում ոսկե մեդալն ու գոտին ստանալ, բայց չեղավ: Այդ սխալը շտկեց պարոն Հովհաննես Հովսեփյանը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Սա հիմա ինձ ավելի է մոտիվացնում: Հետագայում մենք մեր սխալները կուղղենք եւ մեր բոլոր մեդալները պետք է աշխատենք դարձնել ոսկե»:

Ռաֆայել Հովհաննիսյան: Եվրոպայի արծաթե մեդալակիր. «Եվրոպայի այս առաջնությունը մեր համար այս տարվա գլխավոր ստուգատեսն էր: Հիմա, մեդալից հետո եմ հասկանում, թե ինչ մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Շնորհակալություն ֆեդերացիային, մեր մարզիչներին: Շատ դժվար մարտեր եմ ունեցել, բայց ամենակարեւորը բելգիացու հետ մենամարտն էր, որին 2018-ին պարտվել էի: Ծանր էր, բայց կարողացա հավաքվել, մարզչի օգնությամբ ճիշտ ռազմավարություն ընտրել: Ու հաղթեցի:

Ապագայում միանշանակ չեմ սահմանափակվելու Եվրոպայի արծաթով: Նպատակս ավելի մեծ բարձունքների հասնելն է»:

Նարեկ Մանասյան: Եվրոպայի բրոնզե մեդալակիր. «Շնորհակալ եմ ձեզ՝ լրագրողներիդ, որ մեր կողքին էիք եւ լուսաբանում էիք մեր մենամարտերը: Դա նույնպես ոգեշնչում է: Շնորհակալ եմ մեր ազգին, որ այդպես մեզ աջակցում էր: Շնորհակալ եմ հավաքականի բժիշկներին, որոնց աշխատանքը մի տեսակ դուրս է մնում տեսադաշտից:

Իմ բոլոր մենամարտերն էլ ծանր էին: Հասա բրոնզե մեդալին: Ճիշտ է, որոշ անարդարություններ եղան, բայց դրանց չեմ անդրադառնա, որովհետեւ ձգտելու եմ ավելիին: Իսկ անցյալի անարդարությունները հիշելն ավելի շատ կխանգարի: Պետք է նայել առաջ ու գնալ ոսկու հետեւից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930