Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քր.դատ. օր․ 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ստացվել է գրություն, որ մայիսի 10-ին Ս. Ս.-ն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող հայհոյանքներ է հնչեցրել:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից նույն հոդվածներով նյութեր նախապատրաստելու ցուցումով ստացվել է գրություն, որ մայիսի 9-ին Հ. Պ.-ն ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող հայհոյանքներ է հնչեցրել:
Նախապատրաստվում են նյութեր: