Civilnet. Պաշտպանության նախարարությունը հունիսի 1-ին պարզաբանող հաղորդագրություն է տարածել՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։
Նախարարությունը հղում է արել մարտի 21-ի պարզաբանմանը, ըստ որի՝ սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ հետպատերազմյան շրջանում։
«Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիները նոր ճանապարհներ են կառուցել
Կարդացեք նաև
ՊՆ-ն, ըստ էության, արձագանքել է մայիսի 31-ին «Սպուտնիկ Արմենիա»-ի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Ադրբեջանի զինուժը Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքներում առաջ է եկել ևս 2 հատվածում։
Նյութին կցված քարտեզում ներկայացված են նախկինում հաստատված առաջխաղացումից (սլաք 1) բացի երկու նոր առաջխաղացումները (սլաք 2 և 3), որոնք երևում են արբանյակային թարմ լուսանկարներում։
Այնինչ, պաշտպանության նախարարությունը հերքում է նոր առաջխաղացումների փաստը և հղում անում մարտի պարզաբանմանը, ըստ որի՝ միայն մեկ ուղղությամբ է եղել ադրբեջանական առաջխաղացում։ Ըստ ՊՆ պարզաբանման մեջ ներառված քարտեզի՝ ադրբեջանցիների տեղակայման վայրը գտնվում է Հայաստանի տարածքում՝ 600 մետր խորության վրա։
Այն ժամանակ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, անդրադարձել էր այս հատվածում ադրբեջանական առաջխաղացմանը և եզրահանգել, որ ՊՆ-ը, տեղյակ լինելով ադրբեջանական ուժերի՝ Ներքի Հանդի մոտակայքում հաստատվելու և փաստացի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին, չի իրազեկել դրա մասին։
Արբանյակային լուսանկարները հաստատում են ադրբեջանական առաջխաղացումը
Եվրամիության Sentinel-2 արբանյակների արած լուսանկարներում ադրբեջանական առաջխաղացումը ակնհայտ է։
Սյունիքի Ներքին Հանդ գյուղի շրջակայքում այս գարնանը երեք ուղղություններով ճանապարհներ են կառուցվել, որոնք սկիզբ են առնում Ադրբեջանի տարածքից և տանում են դեպի ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածքում՝ հարյուրավոր մետրերի խորությամբ կառուցված դիրքեր։
Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքեր տանող ճանապարհները, ըստ արբանյակային լուսանկարների, կառուցվել են այս տարվա փետրվարից հետո՝ հատկապես ապրիլ և մայիս ամիսներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նորէն, լաւ են արել. երբ ձեր խմբագրի համար դիմադրութեան շարժման տրամաբանական աւարտը “կիրքերու” մարիլն է, թող գան եւ աւելի ալ հող առնեն, եթէ հայերը այդքան քնացած ստրուկի վիճակի են։