Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի ոստիկանի ցուցմունքով 2 երիտասարդի կալանավորում են, որ ասեն՝ Սաշիկի ու Լիցկայի տղեն կալանավորվեցին. Բենիկ Գալստյան

Հունիս 02,2022 16:56

«Ես կարող եմ խորացված պաշտպանական դիրքորոշում հայտնել, երբ լինի այդ գործով իրավաբանություն: Այստեղ իրավաբանություն չկա, այստեղ երկու երիտասարդ տղու, թույլ կտամ ինձ ասել նաեւ Հայկ Սարգսյանի մասով, երկու երիտասարդ տղու կալանավորել են այն պատճառով, որ իրենք ունեն որոշակի հայրանուն: Հայրանունով մարդ են կալանավորել: Մի փաստական տվյալ կա՝ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերլիազորի ցուցմունքը, որը ապացույց ասելը հանցագործություն է: Ասում է՝ ես տեսա այդ երկու անձանց, որոնք իրենց պահում էին ագրեսիվ, հայհոյում էին ու հարվածում ոստիկաններին: Ես բերել եմ այդ վկայի ցուցմունքը հերքող տեսագրություն, որ նման բան չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երեկ կալանավորված Սյունիքի նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:

Բենիկ Գալստյան

Նա կրկին հիշեցրեց, որ քրեական դատավարության 86-րդ հոդվածն արգելում է հարցաքննել հետաքննության մարմնի աշխատակցին, որի տեղեկությունները հասու են դարձել իր լիազորություններն իրականացնելիս:

«Բացի այդ՝ ունենք մի շարք նախադեպային որոշումներ, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումը: Այդ որոշումն ասում է, որ երբ զանգվածային միջոցառման հետ կապված անձի վերաբերյալ կասկածանք կա, զանգվածային միջոցառման մասնակից ոստիկանության աշխատակցի ցուցմունքը պետք ստուգվի քառակի, չի կարող դիտվել արժանահավատ, առավել եւս միակ ապացույց անձին մեղադրանք առաջադրելու համար: Նախադեպն ասում է՝ տվյալ պայմաններում ոստիկանը շարժվում է գերատեսչական շահով, այս նախադեպի ուժով Ջհանգիրյանին, երեք չակերտով քաղբանտարկյալ, արդարացնում են: Այդ նախադեպի պայմաններում լկտիություն են ունենում մի «միլիցու» ցուցմունքով երկու երիտասարդի կալանքի տանել, որ «տելեվիզրով» ասեն՝ Սաշիկի տղեն ու Լիցկայի տղեն կալանավորվեցին: Այստեղ իրավաբանություն չէ, այլ հասարակ մարդկային ստորություն է: Իրենք դատվելու են, ես խոստանում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930