Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով մեր ընտրանու անդամների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, ասաց. «Մեր թիմը նախապատրաստական փուլում ոչ հավաքներ կազմակերպելու, ոչ մրցումների մասնակցելու եւ ոչ էլ ֆինանսական որեւէ խնդիր չի ունեցել ի դեմս ֆեդերացիայի եւ ֆեդերացիայի նախագահ պարոն Հովսեփյանի: Մենք լիարժեք նախապատրաստություն ենք անցել:
Ճիշտ է, սպասում էինք ավելի շատ մեդալների: Ձեզ հետ հանդիպումներում, հարգելի լրագրողներ, ես երբեք չեմ ասել. այսինչ մրցավարն է մեղավոր կամ այնինչ բանը: Բայց Եվրոպայի այս առաջնությունում եղան անհասկանալի պահեր:
Ես գոհ եմ բոլոր տղաներից: Նրանք արել են այն, ինչի ունակ են եղել այդ պահին: Մենք հիմա մի այնպիսի թիմ ունենք, որը Եվրոպայում արդեն ավելի մրցունակ է: Այսպիսի բան երբեք չի եղել: Չորս մեդալ էլ երբեք չի եղել: Բայց մենք իմ հաշվարկով պետք է բերեինք վեց մեդալ, որից երկուսը պետք է ոսկի լիներ: Մրցավարությունում անհասկանալի շատ բաներ եղան»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ