Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե օրենքը վատ կիրառվի, ես ձեր կողքին եմ»․ ՄԻՊ-ը՝ լրագրողներին

Հունիս 02,2022 15:02

«Այս կարգավորումներով օրենքի բարեխիղճ կիրառման դեպքում ես խնդիր չեմ տեսնում։ Որեւէ կարգավորում կիրառելու վատ մտադրություն ունենալու դեպքում հնարավոր է այն ի չարս գործադրել, տարբերակված գործադրել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՔՊ խմբակցության հեղինակած՝ պետական մարմնում աշխատակարգի խախտում թույլ տված լրագրողին փոխարինել ենթադրող օրենսդրական նախաձեռնությանը՝ ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

«Հետեւելու ենք, մշտադիտարկում ենք իրականացնելու օրենքի կիրառության վերաբերյալ։ Տեղեկություններ ենք պահանջելու նաեւ ԱԺ-ից, որովհետեւ ինչպես հասկացա՝ հիմնական խնդիրն այս պետական հաստատության դեպքում է։ Տեղեկություն ենք պահանջելու լրագրողի կողմից խախտման արձանագրման, դրա գնահատման վերաբերյալ։ ԶԼՄ-ների աջակցությունը եւս ակնկալում եմ, որ դիմեն։ Մենք էլ կհասկանանք՝ եթե այն վատ կիրառվի, ես ձեր կողքին եմ։ Բայց եթե բարեխիղճ կիրառվի, ապա ես ռիսկ չեմ տեսնում»,-նշեց նա։

Քրիստինե Գրիգորյանը համաձայնեց նկատառման հետ, որ ԶԼՄ դաշտն ինքնակարգավորվող է․ «Ինքնակարգավորումը մասնագիտության անկախության երաշխավորման ձեւ է։ Երբ, օրինակ, խոսում ենք փաստաբանների մասին, նրանք ինքնակարգավորվող աշխատանք ունեն։ Պրոֆեսիոնալ լրագրողները պետք է սահմանեն նշաձող եւ հավասարապես թույլ չտան դրա իջեցումը, այդ դեպքում պետությունն անելիք չի ունենա»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930