Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, մայիսի 30-ին անհամաչափ ուժի կիրառման դեպքեր են եղել»․ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյան

Հունիս 02,2022 14:10

«Այո, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր են եղել, այսինքն՝ ուժի, որն անհրաժեշտ չէր, պիտանի չէր կոնկրետ ոստիկանի օրինական պահանջի ապահովման տեսակետից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի երեսունին ընդդիմության գործողությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողություններին։

«Այդ օրը, նախորդ օրերի համեմատ, ակնհայտ էր, որ լարման աստիճանն էականորեն շատ ավելի բարձր էր։ Տեսանք, որ կար մտադրություն շենք ներխուժելու։ Մենք հարցեր ենք հղել ոստիկանությանը՝ պարզելու, թե մեր ներկայացված փաստերով ոստիկանության ծառայողների նկատմամբ ի՞նչ գործընթացներ կան։ Պահանջել ենք, որ պատշաճ իրավական գնահատականի արժանանան, եթե կպարզի։ Մենք չենք կարող պնդել, թե արարքում քրեական տարրեր կան, դրանք պետք է բացահայտվեն օբյեկտիվ, պատշաճ քննության արդյունքում»,-շեշտեց Քրիստինե Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ մայիսի երեսունին ոստիկանությանը հասցեագրված նշյալ դիմումի պատասխանը դեռեւս չունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930