Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ահազանգել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի վաճառքի մասին

Հունիս 02,2022 13:42

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։

Վերահսկողության ընթացքում խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ վաֆլի «Նեժնիյե» (2 հատ, 125գ, «Սովռանո» ՍՊԸ), լուծվող թխվածքաբլիթ (1 հատ, 180գ.) ծամվող մարմելադ «յոգուրտային» (140գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող կոնֆետ «մարմա թթու» (70գ 3 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող մարմելադ «մարմարա ֆրումելադիկ» (70գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), բլղուր (0,5 կգ, 2 հատ, «Ալեքս & Հոլդինգ» ՍՊԸ), շոկոլադ ջնարակապատ «Белочка» (250գ, 1 հատ, «Մեգա ֆուդ» ՍՊԸ), կլոր բրինձ 1 կգ, «Անուշ լինի» ՍՊԸ), պանրիկ «President» 400գ (1 հատ, «Լակտալիս Արմա» ՍՊԸ)։

Վերը նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և ոչնչացվել։

ՍԱՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930