Լրահոս
Օրվա լրահոսը

Turkey-ի փոխարեն՝ Türkiye. ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի միջազգային անվանումը փոխելու դիմումը

Հունիս 02,2022 13:34

Ermenihaber. ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի դիմումը, որով Անկարան խնդրել է փոխել հանրապետության միջազգային անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում:

Այսուհետ «Republic of Turkey»-ի (Թուրքիայի Հանրապետություն) փոխարեն միջազգային փաստաթղթերում կգործածվի «Republic of Türkiye» տարբերակը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նա տեղեկացրել է նաև, որ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումը ՄԱԿ մուտքագրվելուց անմիջապես հետո։ Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի բրենդի վարկանիշի բարձրացմանը։
Նշենք, որ այս գործընթացը սկսելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել դեռևս ամիսներ առաջ, ավելի վաղ էլ թուրքական ապրանքների վրայի «Made in Turkey» տարբերանշանը փոխարինվել էր «Made in Türkiye»-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930