Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը գնում է կատարել պետությանը թալանելու մեջ մեղադրվող ընկերությունից. «168 ժամ»

Հունիս 02,2022 10:45

ԱԺ-ում բյուջե-2021-ի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը դիմեց իր փորձված հնարքին՝ աննախադեպ ցուցանիշների հրապարակմանը, ոստիկանությունում ծախսերի մասին ինչ-ինչ հիմնավորումներով հանդես եկավ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ ներկայացրեց պետական եկամուտների և միջոցների արդյունավետ ծախսման դրվագով վերահսկողության արդյունքները:

Այս համատեքստում 168.am-ը պաշտոնյաներին կրկին կհիշեցնի մի քանի դրվագներ ՀՊ տարեկան հաշվեքննություններից:

ՀՀ ոստիկանության 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման նկատմամբ հաշվեքննության արդյունքները. Հաշվեքննությունն իրականացվել է 2022 թվականի փետրվարի 14-ից մինչև ապրիլի 30-ը։

Այսպիսով, տեղեկանում ենք, որ թեև ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է պատվիրակված այնպիսի լիազորություններ, ինչպիսինն է Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման միջոցով, սակայն Երևան քաղաքում ճանապարհային գծանշումներ ձեռք բերելու համար պետական բյուջեից 475 միլիոն դրամ է նախատեսվել ՀՀ ոստիկանության 2021 թվականի գնումների պլանի «ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով։ Հայտարարվում է հրատապ բաց մրցույթ, հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի դեկտեմբերի 28-ը։

Այդուհանդերձ, մրցույթին մասնակցում են երեք կազմակերպություններ՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ, որը պետական գրանցում է ստացել 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, «Ուկռինվեստ» ՍՊԸ և «Ասկետ-16» ՍՊԸ՝ ներկայացնելով համապատասխանաբար՝ 466 միլիոն 776.000 դրամ, 466 միլիոն 800․000 դրամ և 468 միլիոն դրամ գնային առաջարկներ։

2021 թվականի հունվարի 14-ին «Ուկռինվեստ» ՍՊԸ տնօրենը ստանձնում է նաև «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ տնօրենի պաշտոնը և 2021 թվականի հունվարի 16-ին կնքվում է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ և ոստիկանության միջև ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիրը։

Այս ամենը գուցե արտառոց չլիներ, եթե 2020 և 2021 թվականներին ՀՔԾ-ն չտեղեկացներ, որ այս ընկերության սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է խաբեության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար` մոտ 256 մլն դրամ հափշտակելու մեջ։

2021 թվականի ապրիլին ՀՔԾ-ն մասնավորապես հայտնել էր, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է՝ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1 միլիարդ 589 միլիոն 864 հազար դրամ արժողությամբ երեք պայմանագիր:

Ըստ gnumner.am կայքի՝ մոտ մեկ ամիս առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ավտոճանապարհների գծանշման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված հրատապ բաց մրցույթում կրկին ընտրված մասնակիցներից է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930