Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Դեղտրիկյան. Մեր կյանքում փոփոխություններ եղա՞ն, այո, եղան, բայց դեպի վատը և բոլոր հարցերում. «Փաստ»

Հունիս 02,2022 10:26

ՀՀ վաստակավար արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը նշում է` ատելությունն ու չարախոսությունն արդեն տարիներ շարունակ կա մեր ազգի մեջ:

«Մարդը պետք է ձգտի իրեն փոխել, վերանայել: Եվ ընդհանրապես հասարակության քաղաքացիական դիրքորոշումը պետք է բարձր լինի, հարգանք լինի դեպի պետականությունը, սեր դեպի ազգը, հողն ու ջուրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դեղտրիկյանը: Հավելում է` զրույցներում, հրապարակային ելույթներում, տարբեր առիթներով միշտ այս կարևոր սկզբունքների վրա է ուշադրություն հրավիրում, խոսում այս թեմաների մասին: Հարցնում եմ` իսկ լուծումը համակարգային ու խորքային լուծման մեջ է, թե ամեն մարդ ինքն իր վրա պետք է աշխատի, եզրակացություններ անի իր սխալներից, փորձի փոխվել:

Ակամայից վերադառնում ենք 2018 թվական, խոսում հասարակության սխալ ընտրության և դրա հետևանքների մասին: «Այդ ժամանակ ուղղակի սխալ ընտրություն չէր, այլ պարզ իշխանափոխություն, մարդիկ եկան, գրավեցին: Մարդիկ էլ աջակցեցին դրան, իսկ հիմա մենք տեսնում ենք դրա արդյունքները: Չորս տարվա մեջ ինստիտուցիոնալ ինչ օղակներ ունեինք, բոլորն ավերվեցին: Մեր կյանքում փոփոխություններ եղա՞ն, այո, եղան, բայց դեպի վատը և բոլոր հարցերում: Այնպես չէ, որ բան չփոխվեց: Իհարկե, փոխվեց և կտրուկ դեպի վատը»:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930