Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականից մինչեւ օրս, այսինքն՝ չորս տարիների ընթացքում, Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղան. «Ժողովուրդ»

Հունիս 02,2022 10:07

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ: Արցախում իր ելույթներից մեկում Փաշինյանն առաջ էր տանում բազմիցս ներկայացված իր թեզերից մեկը՝ ինքն իրավունք չունի բանակցելու Արցախի անունից։

2018 թվականից մինչեւ օրս, այսինքն՝ չորս տարիների ընթացքում, Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղանին, Փաշինյանը շարունակեց բանակցել Արցախի անունից, եւ ավելին՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հայտնի տերմինը եւս մոռացության մատնվեց: Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարությունում նշվում է ոչ թե «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» ձեւակերպումը, այլ այն փոխվել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձեւակերպմամբ:

Ընդ որում՝ այս արտահայտությունից դժգոհել է նաեւ ղարաբաղյան կողմը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930