Տիրանայում (Ալբանիա) ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկեց չեմպիոնական ոսկե մեդալով:
81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում ցույց տվեց 354 կգ եւ նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Ռաֆիկը փոքր ոսկու արժանացավ նաեւ հրում վարժությունում՝ 194 կգ եւ փոքր արծաթի էլ պոկումում՝ 160 կգ:
Այս քաշային կարգում մեր երկրորդ մասնակիցը՝ Կարեն Մարգարյանը, երկամարտի 337 կիլոգրամով բավարարվեց չորրորդ հորիզոնականով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ