Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հայաստանից տրվող աջակցությունը պատմական մեծ թվի հասել, որովհետև այսօր Արցախը պատմական մեծ աղետի առջև է կանգնած․ Գեղամ Ստեփանյան․ «168 Ժամ»

Հունիս 02,2022 09:30

Նիկոլ Փաշինյանի հայտարարության և դրա ընկալումների մասին «168 ժամ»-ը զրուցել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հետ:

«Առաջին անգամ նախորդ տարվա վերջին, ամանորյա ուղերձում Հայաստանի վարչապետը նշեց Արցախին տրամադրվող միջպետական վարկի չափը: Դա միշտ էլ ՀՀ բյուջեում հաստատված հոդված է եղել, բայց երբևէ ՀՀ ոչ մի ղեկավար չի բարձրաձայնել այդ մասին: Ինչո՞ւ է Հայաստանից տրվող աջակցությունը պատմական մեծ թվի հասել, որովհետև այսօր Արցախը պատմական մեծ աղետի առջև է կանգնած, ու այդ աննախադեպ պատմական աղետն իրենից ենթադրում է աննախադեպ ծախսեր, որպեսզի հնարավորինս մեղմվի մարդկանց սոցիալական վիճակը, լուծվեն որոշակի խնդիրներ»,- նշեց Գեղամ Ստեփանյանը:

Պատգամավորի խոսքով, պետք չէր շեշտել, որ ՀՀ կառավարությունն Արցախին օգնում է Հայաստանի ժողովրդի վճարած հարկերի հաշվին, քանի որ «սիրտը թոքերին չի հանդիմանում ու չի ասում, որ այդ ես եմ արյուն մղում դեպի քեզ: Մենք մեզ պետք է դիտարկենք՝ որպես մեկ ամբողջություն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930