«Ա1+»-ի եթերում «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ընդդիմության ակցիաների ազդեցությանը և նշել, որ այս մեկ ամսվա ընթացքում բավականին հայտարարություններ են արվել, հնչել են ուղերձներ կարմիր գծերի վերաբերյալ։
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ հունիսի 3-ին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստն էլ այն մասին է, որ սահմանվել են կարմիր գծեր՝ Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի առնչությամբ։
Ինչու՞ հանրությունը չի տեսնում ընդդիմության լիդերի`ն հարցին, Մենուա Սողոմոնյանն այսպես է պատասխանում՝ չկա-չկա, այդքան Փաշինյանին արժանի լիդեր չկա՞։ «Կարծում եմ՝ պետք է վեր կանգնել մեր երազած լիդերի բացակայությունը դիտարկելուց։ Պետք է գաղափարի շուրջ համախմբվել, իսկ լիդերն ընթացքում դուրս կգա»,-ասում է Մենուա Սողոմոնյանը։
Հայ-ադրբեջանական բանակցություններում Մենուա Սողոմոնյանը տեսնում է երեք խնդիր՝ կարգավիճակի հարց, սահմանազատման-սահմանագծման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարց։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, Մենուա Սողոմոնյանն ասաց, որ սա իշխանության կողմից քաղաքական հետապնդում է, քանի որ չեն կարողանում հակադարձել Չալաբյանի քննադատությանը։ «Եթե նոր սյուրպրիզ չանեն, որը չի բացառվում, ապա հուլիսի 1-ին ազատ կարձակվի»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։