Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ուժեղագույն շախմատիստների դասակարգման հունիս ամսվա տղամարդկանց եւ կանանց վարկանիշային դասակարգման ցուցակները, որոնցում Հայաստանն ունի երեքական ներկայացուցիչ:
Տղամարդկանց 100-յակում Գաբրիել Սարգսյանը 40-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 87-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 90-րդը:
Կանանց ցուցակում 31-րդը Էլինա Դանիելյանն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդը, Աննա Սարգսյանը՝ 74-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ