Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց…
Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով…
Համոզված եմ՝ նույնը, ինչ հիմա զգում է Հայկը՝ մանկահասակ որդու ծննդյան օրն իր չարածի համար կալանավորվելով…
Կարդացեք նաև
Իսկ էս անհեթեթության հետ կապված նշեմ. երկու օր է պնդում ենք, որ մեզ մատնացույց անեն Հայկի կողմից թեկուզ կես ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութի կտոր, չէ՞ որ տասնյակ տեսախցիկներով նկարված է ամենը, պարզվեց տեսանյութ ՉԿԱ, դե չեղած բանը լինել էլ չէր կարող և իսկ նեռի ծննդյան տոնին ընդառաջ նվեր էր պետք և նվերն ընծայեցին մատնիչ ոստիկանները…
Այս պահին առայժմ ասում եմ՝ Ամոթ ձեզ, իսկ քիչ հետո հաղորդում կներկայացնեմ ձեզ դատապարտելու համար…
Չմտածեք, չենք մոռանալու ոչ ձեզ, ոչ էլ ձեր պատվիրատուներին. նվերները կստանաք ճիշտ ձեր որդիների ծննդյան տոներին…»:
Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանության երեք ծառայողների՝ Արամ Գրիգորյանի, Բեգլար Հակոբյանի և Արմեն Դավթյանի հայտնած (ավելի ճիշտ՝ «ստորագրած») սուտ տվյալների հիման վրա, առանց որևէ տեսանյութի, Հայկ Սարգսյանը կալանավորվել է՝ մայիսի 29-ի միջադեպի կապակցությամբ։ Տեսանյութ չկա, որովհետև Հայկը ոչ մի ապօրինություն չի կատարել։
Իրականում Հայկը կալանավորվել է մի պարզ պատճառով՝ նա Նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին է։ Էդքան բան»։