Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նշանակալի տոները ցանկացանք նշել բարեկամների հետ». Հայաստանում Բուլղարիայի դեսպան

Հունիս 01,2022 21:25

Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունն իր հարկի ներքո ընդունել էր Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի սաներին՝ երեխաների պաշտպանության օրվա եւ բուլղարական  գրի տոների առիթով: Դպրոցի հետ դեսպանությունը բարեկամություն է անում դպրոցի անվանակոչության օրվանից սկսած:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասովը նշեց, որ մայիսի 24-ը եւ հունիսի 1-ը նշանակալի տոներ էր Բուլղարիայի համար, դրանք կրթության, լուսավորության, մշակույթի եւ ապագայի տոներն են:  «Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը շատ ցանկացավ, որ հունիսի 1-ը եւ բուլղարական գրերի տոնը, որ սովորաբար նշվում է մայիսի 24-ին, նշել մեր ամենահարազատ ընկերների ու բարեկամների հետ: Դա  նախ եւ առաջ  մեր բանաստեղծ Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն  է»,-ասաց նա:

Դեսպանի խոսքով. «Երեխաները ներկայի եւ ապագայի միջեւ կամուրջ են: Այսօր մենք հյուրընկալել ենք երեխաների, որոնց մեջ ամենայն հավանականությամբ կարող են լինել բացառիկ օժտվածություն ունեցողներ, որոնք վաղը կարող են  փառաբանել իրենց երկրի անունը: Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ ուսուցիչների ներդրումի մասին, նրանք կրթության ու գիտության պահապաններ են, որոնց հավերժորեն շնորհակալ ենք եւ խոնարհվում ենք նրանց առաջ»:

Կալին Անաստասովն ասաց, որ բոլոր երեխաններին կտրվեն սիմվոլիկ նվերներ, նրանք կմասնակցեն խաղերի ու վիկտորինայի: Դեսպանության բակում նաեւ բացվել էր դպրոցակաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի Սուսաննա Աբազյանը նշեց, որ անչափ տպավորված է ընդունելությամբ, նաեւ պատմեց այն զրույցի մասին, որ ունեցել է դասարանում՝ հունիսի 1-ի խորհրդի մասին:

«Մեր դպրոցը  բուլղարացի մեծ բանաստեղծի անունով է, որը հայերի սրտակից բարեկամն է եղել: Դպրոցի անվանակոչության օրվանից սկսած մի տեսակ կամուրջ ենք դարձել  Բուլղարիա-Հայաստան բարեկամության, հիմնականում մենք  ենք հյուրընկալել բուլղարական պատվիրականություններին, բայց այսօր մի փոքր ձեւաչափը շրջել ենք: Երախտապարտ ենք դեսպանին, որ դեպի երեխաներն է շրջվել, ոչ տրորված ճանապարհով ենք գնում, եւ մեր երեխաները իրենց իրավունքների պաշտպանության օրը, որը զուգահեռվում է սլավոնական գրի տոնի հետ, այստեղ անցկացնել ու  օրը գեղեցիկ վայելելու հնարավորություն են ստացել»,-ասաց դպրոցի տնօրեն  Նաիրա Զաքարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930