Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր բերետավորները ծաղիկներ նվիրեցին «Դիմադրության» շարժման երթի մասնակից երեխաներին

Հունիս 01,2022 20:20

Ֆրանսիայի հրապարակից սկիզբ առաջ «Դիմադրության» շարժման երթը, որին մասնակցում են կանայք եւ երեխաներ, անցավ Հանրապետության հրապարակով: Այստեղ, ցուցարարներին դիմավորեցին ոստիկանական մեքենաներ, որոնք զարդարված էին փուչիկներով:

Կարմիր բերետավորները սկսեցին ծաղիկներ նվիրել երթում գտնվող երեխաներին:

Կառավարության շենքի դիմաց երեխաները կավիճով գրեցին՝ «Նիկոլ դավաճան», նկարեցին Արցախի դրոշը, նաեւ՝ Հայաստանի դրոշների գույներով փուչիկներ բաց թողեցին երկինք՝ հանուն Հայաստանի եւ Արցախի:

Կառավարության շենքը պաշտպանված էր մեծ թվով ոստիկաններով:

Հիշեցնենք, «Դիմադրության» շարժումն այսօր՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Ֆրանսիայի հրապարակից երթ է սկսել, որին մասնակցում են կանայք եւ երեխաները: Մինչ երթի մեկնարկը Հրանտ Թոխատյանը հրապարակում հավաքված երեխաների համար հեքիաթ էր կարդում:

Կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ այսօր օրացույցով Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, բայց այսօր ծնվել է նաեւ «փոքրիկ, վախկոտ, չմարդ»:

Նա նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում ծննդյան օրն է այսօր եւ ում պատճառով հազարավոր երեխաներ չծնվեցին, քանի որ 44-օրյա պատերազմում մենք հազարավոր զոհեր ունեցանք. «Հազարավոր երեխաներ որբացան, հազարավոր տղաներ այդպես էլ ծնող չդարձան, որովհետեւ նրանց դարձրին դավադիր պատերազմի զոհեր»:

Արեգնազ Մանուկյանը նկատեց՝ ցավալի զուգադիպությամբ այսօր նաեւ Սոնայի ծննդյան տարեդարձն է, ով իր դեռ չծնված երեխայի հետ զոհ գնաց այդ «փոքրիկ, վախկոտ, չմարդի» ավտոշարասյանը:

«Այդ փոքրիկ, վախկոտ, չմարդը կործանեց Հայաստանի եւ Արցախի երեխաների անցյալը, պղծում է ապագան, ուզում է ավերել նաեւ ներկան: Մենք այդ մարդու ձեռքը պետք է բռնենք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ քանի այդ մարդը նստած է վարչապետի աթոռին, Հայաստանին եւ Արցախին միայն աղետ է սպասվում: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, մենք պարտավոր ենք մեր երեխաներին փոխանցել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930