Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, մայիսի 30-ից հունիսի 1-ը իրականացվեց Genesis Armenia-ի` Արցախում ժողովրդագրական աճը խթանող առաջին մեծամասշտաբ ծրագիրը։
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ ժողովրդագրական աճի խնդիրը լուծելով լուծելու ենք նաև պետության անվտանգության խնդիրը։
«Պետք է դնել նպատակ՝ մինչև 2035 թվականը Արցախում բնակչության թիվը հասցնել 200 հազարի։ Այս հարցում պետք է իր ներդրումն ունենա նաև պետությունը։ Հարկավոր է մշակել ռազմավարություն. Genesis Armenia-ն պատրաստ է տրամադրել իր ամբողջ գիտամտավոր ներուժը»,-ասաց Աբրահամ Գասպարյանը։
Ծրագրի շրջանակում Genesis Armenia-ի թիմը եղել է Մարտունիում, Ասկերանում, Ստեփանակերտում, Աղավնոյում, հանդիպել մինչև 1 տարեկան երեխաների ծնողներին։
Կարդացեք նաև
«Մենք հասկանում ենք՝ պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթելու համար պետք է շատանանք։ Արթուրն իմ առաջին բալիկն է, բայց պետք է շատ երեխաներ ունենաք»,-ասում է մարտունեցի Արթուրի մայրիկը։
Ծրագիրն իրականացվում է «Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, իսկ կազմակերպական աշխատանքներին աջակցել են Արցախի առողջապահության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունները, ՏԻՄ-երը:
Արցախում վերջին մեկ տարում ծնված (2021թ․ հունիսի 1-ից ս․թ․ մայիսի 31-ը) բոլոր երեխաներին տրամադրվել են մանկական խնամքի պարագաների փաթեթներ՝ սրբիչներ, կաթի շշեր, ծծակներ:
Սրբիչներն ու պայուսակները կարել են Մարտունու կարի նորաբաց ֆաբրիկայում, որը հիմնել են Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամները:
Ծրագրի բյուջեն 28 մլն դրամ է:
«Genesis Armenia» թիմ