Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ Օսկանյանին՝ անձամբ ներկայանալ և «խորը» գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով «դասեր տալ» քննիչ հանձնաժողովի անդամներին՝ պատասխանելով նրանց հարցերին. Անդրանիկ Քոչարյան

Հունիս 01,2022 18:04

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով հրավեր էր ուղարկել Վարդան Օսկանյանին, որին որևէ պաշտոնական պատասխան չտալով՝ Օսկանյանը մամուլում հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ չի պատրաստվում ներկայանալ Հանձնաժողովի լսումներին։

Նախ՝ հանձնաժողովի մասին Օսկանյանի ունեցած կարծիքը չէ, որ պետք է ձևավորի մեր աշխատանքների տրամաբանությունն ու հաջորդականությունը, երկրորդ՝ Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա քննիչ հանձնաժողովի գործունեությանը, իսկ եթե նա իրապես վստահ չէ հանձնաժողովի նպատակների արդարության և օբյեկտիվության հարցում, ապա առաջարկում եմ նրան անձամբ ներկայանալ հանձնաժողով և «խորը» գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով «դասեր տալ» հանձնաժողովականներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։

Այդուհանդերձ, զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի, և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ։

Ի դեպ, քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում, և այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930