Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցներ են բռնությունների ենթարկվում. 4 քրեական գործերով նախաքննություն է ընթանում

Հունիս 01,2022 17:39
dataxazutyun

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Լոռու մարզի տարածքում պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր թվով 4 քրեական գործ, որոնցով ներկայումս կատարվում է նախաքննություն:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը պայմանավորված են եղել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելու ընթացքում ենթադրյալ տարաբնույթ իրավախախտումների կապակցությամբ կանգնեցված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարորդների և ուղևորների կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ դեպքերի հետ։

Հաշվի առնելով կատարված հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը, խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, ինչպես նաև իրավապահ համակարգի դեմ ոտնձգության առնչությամբ պետության կողմից որդեգրված անզիջում քաղաքականության պայքարի սկզբունքները՝ մարզի դատախազի ուղղակի հանձնարարությամբ և ցուցումներով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով քննվող 4 քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 7 անձանցից 5-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

ՀՀ դատախազությունը քաղաքացիներին խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների, տվյալ դեպքում մարզի տարածքում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց, իսկ նրանց գործողությունների հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում դիմել վերադասության կարգով կամ այդ գործողությունների իրավաչափության խնդիրը բարձրացնել սահմանված իրավական ընթացակարգերով:

Հակառակ դեպքում հակազդեցությունը լինելու է կոշտ, և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930