«Իսկ իրե՞նք որտեղ էին։ Այս հարթակում կանգնածների մեծ մասը պատերազմի ժամանակ Արցախում է եղել։ Իսկ իրե՞նք որտեղ էին․ Շուշին ու Հադրո՞ւթն էին հանձնում։ Ո՞ւմ են ինչ ասում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով իշխանական թիմի որակումներին, որ Արցախը փրկում են ոչ թե Ֆրանսիայի հրապարակում, այլ Արցախ գնալով, Արցախի համար գործ անելով, որ որտե՞ղ էին այսօր ցույց անողները պատերազմի ժամանակ։
«Ազգային հերոսների՞ն նկատի ունեն, որոնք թուրքին ծնկի են բերել՝ Սեյրան Օհանյան, Սերժ Սարգսյան, Խաչատուրով, Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ-ի տղաները, սովորական քաղաքացիները․․․ իսկ իրե՞նք ովքեր են։ Բա պատերազմից առաջ Աղդամում ֆոտոսեսիա էին անում, նռները ձեռքն ասում՝ Աղդամը մեր հայրենիքն է։ Բա հիմա ինչի՞ չեն գնում։ Իրենց հայրենիքն առանց մի կրակոցի Նիկոլը տվեց։ Շատ լավ էլ գիտեն, թե մենք պատերազմի ժամանակ ուր ենք եղել։ Պատերազմի ժամանակ էլ երկու անգամ հանդիպել եմ իրենց շեֆի՝ Նիկոլի հետ, Ռուսաստանն առաջարկ էր արել, ասել է, որ կդադարեցնի պատերազմը, ինչո՞ւ չի դադարեցրել։ Թող համաձայներ 5+2-ին։ Բանակ քանդողներն այսօր պատերազմից են խոսո՞ւմ։ Այդ Նիկոլը չէ՞ր, որ ասում էր՝ չշշկռվեք, ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ․․․․այդ հրամանատարը տարավ 5000 երեխու գլուխ կերավ։ Ու դեռ խոսո՞ւմ են նրանք, ում պատճառով ՀՀ տարածքի 41 քառակուսի կմ տարածը գրավված է Ադրբեջանի կողմից»,-հարցադրումներ արեց Շարմազանովը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ