Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ալիեւը կանգնում ասում է՝ Մեհրիբան խանումը ինձ խնդրեց, որ Նիկոլին էլ մի վիրավորի, էլի, արա՛ գետինը մտնես ավելի լավ է, քեզ Մեհրիբան խանումն է խղճում». Շարմազանով

Հունիս 01,2022 16:37

Լուրեր կային, թե ՀՀԿ-ն առաջարկել է բողոքի ցույցերը դադարեցնել, որովհետեւ արդեն արդյունք կա: ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում այս լուրի հետ կապված ասաց, որ ծիծաղելի, զավեշտալի է. «Մեկամսյա անհնազանդության պայքարը տասնյակ հազարավոր քաղաքացիների միասնականության, հայկական Արցախ ունենալու պայքարն ընդդեմ նիկոլիզմի իսկապես արդյունավետ են ու արդյունքները տեսանելի են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական արժեքը դարձել է զրո, տասը կոպեկի իշխանություն չունի: Նա թաքնվում է ոստիկանության հետեւում, երբեմնի հեծանիվով շրջող ժողվարչապետը վախենում է ժողովրդի մեջ մտնել: Այստեղ երկիշխանություն չի, ինքը իշխանություն չունի: Նիկոլին պաշտպանում է Չավուշօղլուն, Էրդողանը, Ալիեւը, Բայրամովը, ՔՊ-ի մի որոշակի հատված ու ուժային կառույցների մի մասը: Մի մարդ, որը կառավարության շենքի մասին ասում էր՝ սա ժողովրդի դուռն է, հիմա, երբ ժողովուրդը գնում է կառավարության շենք, ինքը պախկվում է»:

Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն չի կարող կոչ անել դադարեցնել ցույցերը, որովհետեւ իրենք պայքարել ու պայքարում են այս ապազգային իշխանության դեմ. «Ինչպես ժողովուրդն է ասում նման լուրերի մասին՝ հավը իր երազում կորեկ է տեսնում, նման լուրեր են տարածում, դա հիմարություն է: Մենք վճռական ենք, պայքարելու ու հաղթելու ենք: Սա կուսակցական պայքար չի, հաղթելու է մեր ժողովուրդը: Սա հիրավի նոր ղարաբաղյան շարժում է, ղարաբաղյան շարժում-2 է»:

Ըստ Շարմազանովի, հիմա մարդիկ պետք է ապացուցեն, որ իրենք Արցախը, Հայաստանը ավելի շատ են սիրում, քան Փաշինյանը՝ իր աթոռը. «Իրենք իշխանություն չունեն: Սա իշխանությո՞ւն է, որ գնում են բոքսի առաջնություն, շշերը հավաքում են, վախում են ժողովուրդը շպրտի իրենց վրա: Մարդիկ գալիս են, ասում են՝ Նիկոլ դավաճան, Նիկոլ, հեռացիր: Սա իշխանությո՞ւն է, որը բիրտ ուժ է կիրառում: Բիրտ ուժ կիրառում է նա, ով թույլ է: Ինքը գնացած է, արդեն պարտվել է, եթե նամուս ունենար՝ կգնար»:

Շարմազանովը նշեց, որ Փաշինյանը նվեր է Ալիեւի համար. «Ալիեւը կանգնում ասում է՝ Մեհրիբան խանումը ինձ խնդրեց, որ Նիկոլին էլ մի վիրավորի, էլի, արա՛ գետինը մտնես ավելի լավ է, քեզ Մեհրիբան խանումն է խղճում, գնում Ալիեւին խնդրում: Ու սա պատասխան չի տալիս: Սա պիտի ներկայացնի հայ ժողովրդի՞ն, աշխարհի երեսին էլ ձեռ առնել չկար, որ Իլհամ Ալիեւը իրն չարեց ու պիտի բանակցի՞ նրա հետ: Երկրորդը՝ Իլհամ Ալիեւը, իր հայրը, մինչեւ 2018-ը պարտված է եղել ՀՀ բոլոր նախագահներին, իսկ Սերժ Սարգսյանին ե՛ւ պատերազմում է պարտված եղել, ե՛ւ 2016-ին դիվանագիտական սեղանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930