2021թ․-ին ՀՀ մրցակցության պաշտպանության կոմիտեն նախաձեռնել է հակամրցակցային համաձայնությանը վերաբերող երկու վարույթ, ինչպես նաեւ գերիշխող դիրքի չարաշահման՝ 15, անբարեխիղճ մրցակցության՝ 90, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների՝ 6, պետական գնումների՝ 14 վարույթներ։
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։
«2022թ․-ին արդեն իսկ ունենք գործեր, որոնք վերաբերում են պետական գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնություններին։ Շուտով հրապարակումներ կանենք դրանց վերաբերյալ»,-նշեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ