Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական պատվիրակությունը հույս հայտնեց, որ այսուհետ ևս Ինտերպոլը զերծ կմնա տարբեր երկրների կողմից Ինտերպոլի ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձից

Հունիս 01,2022 16:41

Մայիսի 31-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի հրավերով ճանաչողական այց կատարեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր՝ Լիոն։

Ոստիկանության պետին ընդունեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հանցավորության տարբեր ոլորտների դեմ առավել արդյունավետ պայքարելու, Ինտերպոլի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով։

Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը, հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի Ինտերպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության և գործընկերության խորացմանն ու ընդլայնմանը։ Հատկապես կարևորվեց համագործակցությունը կիբեռհանցավորության, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։

Այցի ընթացքում Ինտերպոլի բարձրաստիճան ներկայացուցիչները ներկայացրին Ինտերպոլի «INSIGHT» վերլուծական ծրագիրը, համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության, կիբեռհանցավորության դեմ պայքարի մանրամասները և այլն։

Առանձնահատուկ քննարկման թեմա էր նաև Ինտերպոլի անդամ որոշ երկրների կողմից Ինտերպոլի խողովակները քաղաքական նպատակներով օգտագործելու եւ միջազգային հետախուզում հայտարարելու փորձերը։ Հայկական պատվիրակությունը բարձր գնահատեց Ինտերպոլի գործող մեխանիզմներն ու գործիքակազմը և հույս հայտնեց, որ այսուհետ ևս Ինտերպոլը զերծ կմնա տարբեր երկրների կողմից Ինտերպոլի ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձից։

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին հրավիրեց Հայաստան։ Իր հերթին գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ոստիկանության պետի գլխավորությամբ, կմասնակցի 2022 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ նստաշրջանին։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930