2022 թ․ հունիսի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Վայրենաբարո ձևերով հարձակվեցին, գցեցին գետնին երկիր․ Yerkir.am-ի խմբագիր», Կարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ սեղմելով պարանոցը (ֆոտո), Ոստիկանները հարվածել են պատգամավոր Գեղամ Մանուկյանին, Ոստիկանները բռնի գործողություններ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, «Ձեռս», «Արա-ն դու՛ ես է»․ ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին հրապարակումների հիման վրա։
Մայիսի 2-ից սկսած՝ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՔԱՎ-ը ներկայացրել է հանցագործության մասին մի շարք հաղորդումներ։ Դրանցից մեկի հիման վրա 2022 թ․ մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել, այլ հաղորդումներում տեղ գտած որոշ փաստեր կցվել են արդեն քննվող քրեական գործերին։
ՀՔԱՎ հաղորդակցության թիմ