Ադրբեջանը վճռորոշ դերակատարություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման և Ուկրաինային վառելիքով ապահովելու գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ադրբեջանը վճռորոշ դեր է խաղում Հարավային գազային միջանցքով Եվրոպայի էներգետիկ անվտանգության կայունացմանը նպաստելու և Ուկրաինայի համար կարևոր վառելիքը մատակարարելու տեսանկյունից»,- ասել է Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում:
Բայդենն ընդգծել է, որ Վաշինգտոնը, մնալով Բաքվի հավատարիմ գործընկերը, նաև հավատարիմ է հետագա գործընկերությանը և երկկողմ գործակցությանը: Բացի այդ, ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության հարցում:
«Դիվերսիֆիկացումը, ինչպես երբևէ, կարևոր է մեր էներգետիկ անվտանգության նպատակներին հասնելու համար, և Ադրբեջանն առանցքային դեր է խաղացել այդ նպատակներին հասնելու միջազգային ջանքերում: Ադրբեջանը նաև կարևոր է Անդրկասպյան գործակցության հսկայական ներուժի իրականացման համար՝ տարածաշրջանային և համաշխարհային շուկաների կայունացման տեսանկյունից»,- ընդգծել է Բայդենը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ