Ալբանիայի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից առայժմ միայն Իզաբելլա Յայլյանն է ավարտել մրցելույթը, որը 55 կգ քաշային կարգում երկամարտի 197 կգ արդյունքով զբաղեցրել է հինգերորդ տեղը:
81 կգ քաշային կարգում երեկոյան մրցահարթակ են մտնելու Ռաֆիկ Հարությունյանն ու Կարեն Մարգարյանը, որոնք պայքարելու են մեդալների համար:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 39 երկրի 320-ից ավելի մարզիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ