Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. ԵՄ-ում քննարկվում է ոչ թե ԼՂ-ի խնդիրը, այլ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների խնդիրը՝ անտեսելով Արցախի հանգամանքը

Հունիս 01,2022 15:46

Համախմբման անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը խոսել է արտաքին քաղաքականության մարտահրավերների և ձախողված դիվանագիտության հետևանքների մասին, որոնք կարող են ծայրահեղ դրության մեջ դնել Հայաստանին ներկա պայմաններում։

«ԵՄ-ն միջազգային մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար: Նշանակում է՝ ԵՄ-ում քննարկվում է ոչ թե ԼՂ-ի խնդիրը, այլ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների խնդիրը՝ անտեսելով Արցախի հանգամանքը ընդհանրապես: Սա շատ վտանգավոր է նաև այն առումով, որ առաջացնում է ուղիղ վրդովմունք և զայրույթ ռուսական կողմից, որն այս խնդրի լուծման և տարածաշրջանի կայունության կարևոր դերակատարն է հանդիսանում: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի արած հայտարարությունը, որով ասվում էր` ԵՄ-ն լավ կլինի չխցկվի այս հարցի մեջ, խոսում է այն մասին, որ հայկական դիվանագիտությունը ստանձնել է արկածախնդրության դերակատարությունը: Ստացվում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը գնում են ուղիղ փոխգործակցության՝ հակադրվելով Ռուսաստանի հետ, իրենց հանդիպումները կազմակերպելով մի կազմակերպության հովանու ներքո, որն այս պահին իրականացնում է մեծ ծավալի սանկցիաներ ՌԴ-ի նկատմամբ և ոչ միայն տնտեսական բնույթի: ԵՄ անդամ երկրները մեծամասամբ նաև ՆԱՏՕ-ի կազմում են, որոնք հիմա ուղիղ ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային»,-նշում է Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Բրյուսելում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, իսկ Ռուսաստանի հետ փոխգործակցության ժամանակ ստորագրվում են գրավոր եռակողմ հայտարարություններ: Այսինքն` այդ հանդիպման մասին արձանագրություն կամ համատեղ հայտարարություն գոյություն չունի, բայց հանդիպումից հետո գործընթաց է, որն իր վտանգներով չափազանց մեծ է:

Մանրամասն` տեսանյութում

5165 շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930