Արարատի մարզպետ Սեդրակ Թեւանյանն այսօր հրաժարվել է հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Արտաշատի եւ Վեդու ավագանիների ընդդիմադիր խմբակցություններն այսօր ցույց-հանդիպում են կազմակերպել Արարատի մարզպետարանի մոտ:
Ընդդիմադիր ավագանիները ՔՊ-ական մարզպետ Սեդրակ Թեւոնյանին են փոխանցել «Դիմադրության» շարժման հրապարակած կետերը, որոնք ընդդիմադիրների գնահատմամբ, այն կարմիր գծերն են, որոնք Հայաստանը պետք է չանցնի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցություններում, սահմանագծման-սահմանազատման եւ ճանապարհների ապաշրջափակման գործընթացում:
Հիշեցնենք, «Դիմադրության» շարժման մասնակիցներն այս օրերին գնում են պետական կառույցների, նախարարությունների, ԲՈՒՀ-երի շենքերի մոտ եւ տվյալ գերատեսչության առաջին դեմքին ներկայացնում են պարզ ձեւակերպված պահանջները՝ պարզելու համար՝ արդյոք պաշտոնյաները կիսո՞ւմ են դրանք, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր ավագանիների ուղիղ հարցին՝ Արցախը տեսնո՞ւմ է Ադրբեջանի կազմից դուրս, Սեդրակ Թեւոնյանը, չի պատասխանել: Ցուցարարները մարզպետի այս դիրքորոշումն ընդունել են ի գիտություն եւ ի աջակցություն իշխանության վարած քաղաքականության:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ