Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցույցը ձեզ համար պերֆորմա՞նս է, պիտի կոմֆորտ ապահովե՞նք, մի հատ էլ դիվան չդնե՞նք». Դավիթ Սահակյանց

Հունիս 01,2022 14:48

«Այսօրվա իշխանությունն ունի մեկ նպատակ: Իրենք ամեն ինչում մեղադրում են նախկիններին` լինելով ամենանախկինը, անում են ամեն ինչ ու ամեն ինչում մեղադրում են մնացյալին: Իսկ այն մարդկանց, որոնք պատրաստվում են մի բան անել եւ իրավիճակ շտկել, ներկայիս իշխանությունը համարում է ռեւանշիստ, երբ ամենամեծ ռեւանշիստները հենց իրենք են»,-«Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

«Համացանցում ծփում է այն տեսանյութը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն է կանգնած, հետեւի շարքի կանգնածներին մի հատ տեսեք` Սասուն Միքայելյան, Անդրանիկ Քոչարյան, Ջհանգիրյան, կարմիր անհասկանալի կուրտկայով Փաշինյան…Բոլոր այդ մարդիկ ամենանախկիններն են ու իրենց ռեւանշն են անում… Նրանք 90-ականներին Արցախի շարժման անվան տակ գալով իշխանության` երկրորդ օրն ասել են, որ Արցախը մեզ պետք չէ… Էն ժամանակվանից էդ մարդիկ խաբել են, ստեղծել կեղծ օրակարգ եւ կեղծ գաղափարախոսություն, ու դուք գնում եք իրենց հետեւից»,-ասում է Սահակյանցը:

Անդրադառնալով Դիմադրության շարժման անհնազանդության գործողություններին` հավելում է. «Այսօր անձերի խնդիր չէ, գաղափարների խնդիր է, գաղափարների պատերազմ: Հասարակությունը պետք է համախմբվի ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ: Մարդիկ կան, գալիս են ցույցի, ասում են` բա ինչի 15 րոպեից չի սկսում ցույցը, արեւ է, անձրեւ է, հոգնել եմ… Ցույցը ձեզ համար պերֆորմա՞նս է, պիտի կոմֆորտ ապահովե՞նք, մի հատ էլ դիվան չդնե՞նք…

Չի լինելու էդպես, այսօրվա օրով գաղափարների պատերազմ է գնում, կա երկու գաղափար, մեկը բերվում է իշխանության կողմից, որն է`թրքացումը, հանձնվելը ոխերիմ թշնամիներին, դառնալը իրենց կամակատարն ու ստրուկը, եւ կա ուրիշ գաղափար` չդառնալը ստրուկ ու կամակատար:

Դուք 2018թ չէիք նայում, թե ով է գալիս իշխանության, դուք գնացել էինք գաղափարի հետեւից, որ լավ ապրենք, նախկինները մեզ թալանել են, էս են արել, էն են արել…Պարզվում է, ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) խաբել է ձեզ էդ գաղափարով: Գաղափարը դրել է մի կողմ ու իրականացրել իր ռեւանշիստական պլանները, որ ի սկզբանե պիտի աներ: Հիմա գալիս է նոր փուլ, ապացուցվում է, որ ինչ ինքն ասել է՝ սուտ է 99,9%-ով…Հիմա ինչի՞ չեք համախմբվում»:

Մուլտիպլիկատորը դիմում է բոլոր այն մարդկանց, որոնք կտրականապես չեն ընդունում ներկայիս իշխանություններին, բայց Ֆրանսիայի հրապարակ չեն գալիս ինչ-ինչ մարդկանց պատճառով: Նա կոչ է անում համախմբել հանուն Հայաստանի եւ Արցախի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930