ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանում ներկայացված «Կանաչների կուսակցություն» և «Ընկերվարական /սոցիալիստական/ ԷՏԷՔ կուսակցություն» խմբակցությունների պատգամավորների հետ։
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Պատվիրակության անդամները պատասխանել են խորհրդարանականներին հուզող հարցերին։
Ընկերվարական ԷՏԷՔ կուսակցության պատգամավոր Անդրեաս Ապոստոլուն վերջերս ընդգրկվել է «Կիպրոս- Արցախ» բարեկամական շրջանակի կազմում։ Պատգամավորի այդ որոշումը ողջունել են Հայ դատի հանձնախումբը և արցախյան պատվիրակության անդամները։
Կարդացեք նաև
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին